Աժ կայքից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ Աժ էթիկայի հանձնաժողովը առաջիկա շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված է աշխատելու, շաբաթվա բոլոր օրերին նիստեր են նշանակված, գրեթե բոլորը՝ Ա. Ռուստամյանի դիմումի, այսինքն՝ 83-ի գործի վերաբերյալ:
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի դարձավ, որ աշխատանքային նման գրաֆիկը պայմանավորված է դեկտեմբերի 21-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորներին, որոնց վերաբերվում է Ռուստամյանի դիմումը, հանձնաժողովում լսելու անհրաժեշտությամբ: Էթիկայի հանձնաժողովը պլանավորում է հինգ օրվա ընթացքում լսել բոլոր 83 պատգամավորներին, կամ նրանց ներկայացուցիչներին: Ըստ այդմ, էթիկայի հանձնաժողովի նիստին կանչված են նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Շարմազանովն ու Նաղդալյանը, ինչպես նաև հանրապետական և ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները:
Աժ կանոնակարգը չի պարտադրում պատգամավորների ներկայանալը էթիկայի հանձնաժողովի նիստին, և կանխատեսումներ են հնչում, որ բոյկոտողներր կշարունակեն բոյկոտել: Սույն գործով վերջնական որոշումը էթիկայի հանձնաժողովը պլանավորում է կայացնել փետրվարի մեկին:











































