Ռումինիայում այսօր նշում են Նիկոլաե Չաուշեսկուի՝ Եվրոպայում վերջին տոտալիտար ռեժիմի տապալման 25-ամյակը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
1989 թվականի դեկտեմբերի 22-ին նա կնոջ՝ Ելենայի հետ ուղղաթիռով թաքնվեց հուզումներով համակված Բուխարեստից, սակայն բռնվեց: Ամուսիններին գնդակահարեցին Սուրբ ծննդին՝ Տիգրովիշտե քաղաքի բանակային զորանոցում:
Չաուշեսկուն Ռումինիան կառավարել է 1965 թվականին և եղել միակը, ով փորձել է ուժով պահել իշխանությունը Արևելյան Եվրոպայի երկրներում կոմունիստական ռեժիմների անկումից հետո: