Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Դարեն Ֆլետչերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասն աղիքային վիրահատության համար(խոսքը քրոնիկ հիվանդության մասին է):
Որոշվել է, որ պետք է վիրահատություն անցկացնել՝ Ֆլետչերի առողջական վիճակը բարելավելու համար՝ գրում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Ակնկալվում է, որ Ֆլետչերը կարող է խաղադաշտ վերադառնալ 2013/14 մրցաշրջանից առաջ՝ մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում:







































