«Խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը սկսել են մշակել որոշ սահմանադրական փոփոխություններ՝ նախագահի իրավունքների սահմանափակման ուղղությամբ՝ հենվելով այն բանի վրա, որ ես, իբրև թե, մտադիր եմ ցրել խորհրդարանը և կառավարությունը: Դա ճիշտ չէ. ես շատ հնարավորություններ եմ ունեցել քաղաքական ճգնաժամ առաջացնելու, բայց դրանից չեմ օգտվել»,- ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ երկրի Հանրային հեռուստաընկերությանը։
Նախագահը նշել է նաև, որ, չնայած այդ ամենին, ինքը մտադիր է նոր խորհրդարանին հիշեցնել տրված խոստումների մասին և աչք չի փակի գոյություն ունեցող խնդիրների վրա։ Այս մասին հաղորդում է Trend-ը:






































