Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն` մրցաշարի եզրափակչում 2 անպատասխան գնդակ ուղարկելով արգենտինական «Սան Լորենսո» ակումբի դարպասը:
AS-ի փոխանցմամբ` մադրիդյան ակումբի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվելէ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Ռամոսը եզրափակչում խփել է իր թիմի առաջին գոլը:
Լավագույնի կոչման համար պայքարում Ռամոսն առաջ է անցել իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուից ու նորզելանդական «Օքլենդ Սիթի»-ի պաշտպան Իվան Վիցելիչից:
28-ամյա պաշտպանը գոլ էր խփել նաև այդ մրցաշարում թիմի առաջին խաղում` կիսաեզրափակչում: Նա գրավել էր մեքսիկական «Կրուզ Ազուլ»-ի դարպասը, իսկ խաղն ավարտվել էր «Ռեալ»-ի հաղթանակով` 4:0 հաշվով:







































