Հետազոտությունը ցույց է տվել, որ 2013-ին Անտարկտիդա է այցելել 37 հազար զբոսաշրջիկ: Դա ավելի քան քառակի շատ է, քան վերջին 20 տարվա ընթացքում: Այս մասին գրում է Time պարբերականը:
Ըստ գիտնականների` զբոսաշրջիկները, անկախ իրենց կամքից, կարող են ճակատագրական դեր խաղալ տարածաշրջանի էկոհամակարգի հետագա ճակատագրում: Մարդկանց հետ Սպիտակ մայրացամաքում են հայտնվում նաև մանրէներն ու վարակները, որոնց դեմ տեղի ֆաունան իմունիտետ չունի:
Օրինակ`թռչնագրիպը արդեն համաճարակ է առաջացրել` դառնալով պապաունյան պինգվինների զանգվածային մահվան պատճառ: 2006-ին և 2008-ին հիվանդությունը հարյուրավոր պինգվինների կյանք է խլել` թեև գիտնականները դեռևս կասկածում են` արդյոք թռչունների մահվան պատճառ են դարձել մարդի՞կ:
2014-ի ամռանը ևս պինգվինների անհայտ հիվանդության բռնկում է արձանագրվել: Հիվանդության պատճառով թափվել են երիտասարդ թռչունների փետուրները, նրանք անպաշտպան են դարձել և մահացել:







































