Նյու Յորքում ոստիկաններին գնդակահարած տղամարդը կարող էր վրեժ լուծել իրավապահների կողմից սևամորթ ամերիկացիների սպանության համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Պարզվել է, որ ոստիկանների վրա հարձակում է կազմակերպել 28-ամյա աֆրոամերիկացի Իսմայիլ Բրինսլին: Հանցագործությունից մի քանի ժամ առաջ Բրինսլին սոցկայքերից մեկի իր էջում ատրճանակի լուսանկար է տեղադրել և մակագրել. «Նրանք տարան մեզանից մեկին… եկեք տանենք նրանցից երկուսին»:
Նշվում է, որ այդ օրը Բրինսլին ևս մեկ հացագործություն է գործել` նա գնդակահարել է իր ընկերուհուն և միայն դրանից հետո Բալթիմորից եկել Նյու Յորք:










































