Ինդոնեզիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.1 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:06-ին: Էպիկենտրոնը եղել է Ճավա կղզուց դեպի հարավ` օվկիանոսի հատակից 24 կմ խորության վրա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սկզբում հայտարարվել է, որ կա ցունամիի վտանգ, ուստի մի քանի հազար մարդ տարհանվել է կղզու արևմտյան ափերից: Մեկուկես ժամ անց ցունամիի վտանգի մասին տագնապը հանվել է, քանի որ օվկիանոսի մակարդակի ոչ մի վտանգավոր փոփոխություն չի նկատվել:
Մասնագետները դարձյալ նշել են, որ հնարավոր է՝ սա Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքն է, քանի որ տվյալ շրջանում տեղի են ունեցել երկրակեղևի զգալի տեղաշարժեր: