Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր:
Նա Ուկրաինայի ներկայացուցիչ, գրոսմայստեր Յուրի Վովկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լուսանկարը՝ MEDIAMAX-ի









































