Պակիստանում կաշառակերության դեմ պայքարի ծառայությունը հրաժարվել է կատարել վարչապետ Ռաջի Պերվեզա Աշրաֆի ձերբակալության մասին Գերագույն դատարանի որոշումը: Ինչպես տեղեկացնում է Fox New-ն, ծառայության ղեկավար Ֆասի Բոխարիի խոսքերով՝ դատարանը բավարար հիմքեր չունի:
Մասնավորապես, ինչպես նշել է Բոխարին, մեղադրողները «հիմնվում են բանավոր հայտարարությունների վրա, որոնք չեն կարող ձերբակալության հիմք ծառայել»: Նա նշել է նաև, որ հետաքննությունը պատշաճ չի կատարվել, այդ պատճառով էլ վարչապետի մեղքն ապացուցելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Պակիստանի Գերագույն դատարանը վարչապետ Աշրաֆի ձերբակալության վերաբերյալ որոշում էր կայացրել: Վարչապետը մեղադրվում է RPP-էլեկտրակայանների կառուցումը թույլ տալու համար կաշառք վերցնելու մեջ։









































