Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Իտալիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Միլան»-ի դեմ խաղից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մենք գիտենք, որ «Միլան»-ը շատ լավ թիմ է: Սա տարվա վերջին հանդիպումն է և մենք կանենք ամեն բան, որպեսզի երկրպագուների տոնածառի տակ դնենք բաղձալի երեք միավորը:
Թիմը գտնվում է շատ լավ մարզավիճակում: Կփորձենք հասնել արդյունքի»,- հայտարարել է Գարսիան:







































