Հաագայի շրջանային դատարանը մերժել է Apple-ի պատենտային հավակնությունների մի մասը հարավկորեական Samsung ընկերության հանդեպ:
Նիդերլանդների դատարանը որոշել է, որ Galaxy Tab-ի պլանշետներում ուղղանկյուն ձև և կլոր ծայրեր ունեցող կորպուսի կիրառումը Apple-ի պատենտի խախտում չէ: Որոշումը տարածվում է Galaxy Tab 10.1, Galaxy Tab 8.9 և Galaxy Tab 7.7 համակարգիչների վրա: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև Մեծ Բրիտանիան:
«Մենք շարունակում ենք կարծել, որ Apple-ն առաջինը չի ստեղծել ուղղանկյուն պլանշետ՝ կլոր ծայրերով, իսկ ընկերության կողմից պատենտավորված դիզայնի առանձնահատկությունները շատ օրինակներ ունեն»,- նշել են Samsung-ում՝ մեկնաբանելով Հաագայի դատարանի որոշումը:
Նշենք, որ կողմերը չեն կարողանում լուծել բջջային սարքերի շուրջ ծագած պատենտային հակամարտությունը:











































