Ալժիրում ահաբեկիչների գրաված շենքից փախել է 30 պատանդ: Ահաբեկիչները մեկ օրից ավելի 30 ալժիրցիներին և պատանդված արտասահմանցիներին պահում էին այնտեղ` հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ CIS Catering ֆրանսիական ընկերության ղեկավար Ռեժի Արնուն, որի մոտ ալժիրցիներ էին աշխատում, հայտարարել էր, որ ահաբեկիչները որպես պատանդ են պահում Ալժիրի 150 քաղաքացու: Նրանք կարող են շենքում ազատ տեղաշարժվել, սակայն այն լքելու իրավունք չունեն:
Նախօրեին «Ալ-Քաիդա»-ին պատկանող «Արյամբ ստորագրվածները» խմբավորման անդամները հարձակվել էին գազի հանքավայրում աշխատող ալժիրցիների և արտասահմանցիների վրա: Նրանք պատանդ են վերցրել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի քաղաքացիների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ալժիրցի պատանդներն ազատ են արձակվել:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ պատանդների թվում են 20-45 այլ երկրների քաղաքացիներ:
Ահաբեկիչները պնդում են, որ ականապատել են շինությունը, որտեղ պահում են արտասահմանցիներին: Ահաբեկիչները խոստանում են սպանել նրանց, եթե բանակը որոշի գրոհով վերցնել շենքը:









































