Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի կարծում, թե նավթի գների համաշխարհային անկումը կապված է բացառապես Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտության հետ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով Բրյուսելում Օլանդի հայտարարությունը:
«Դա չի համընկնում ուկրաինական կամ ռուսական հարցի հետ: Բայց այսօր հավասարակշռություն կա առաջարկի և պահանջարկի միջև, ինչպես նաև համապատասխան նավթային պաշարների միջև, որոնք արդարացնում են նավթի գների անկումը»,- ասել է նա:
Օլանդի խոսքերով՝ դա ազդում է արտադրող երկրների տնտեսության վրա՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի, մասնավորապես, թերթաքարային նավթի առումով:
Այնուհանդերձ, դա շահավետ է Ֆրանսիայյի տնտեսության համար՝ ասել է նա և հիշեցրել, որ նավթի մասնաբաժինը կազմում է իր երկրի ներմուծած էներգակիրների ընդհանուր ծավալի 30 տոկոսը:











































