Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով մկանային վնասվածք էր ստացել Աշխարհի 2014 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակչի` «Կրուս Ասուլ»-ի դեմ խաղում (4:0), չի կարողացել մասնակցել «արքայական ակումբ»-ի այսօրվա մարզմանը, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` Ռամոսը կարող է չմասնակցել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ` «Սան Լորենսո»-ի դեմ հանդիպմանը:







































