Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի և 1915 թ. Եղեռնի նկատմամբ չի փոխվի: Այս մասին հինգշաբթի օրը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլլին:
Նրա խոսքով՝ Անկարան գիտի Երևանի նկատմամբ Փարիզի վերաբերմունքը և չի սպասում, որ Ֆրանսիան կփոխի Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը:











































