Երեկ Բուքինգհեմյան պալատում հավաքվել էին բրիտանական թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները՝ հանդիպման առիթը ավանդական սուրբծննդյան լանչն էր, որը կազմակերպել էր Եղիսաբեթ 2-րդը:
Պապարացիները, որ հերթապահել են միապետերի լոնդոնյան նստավայրի դարպասների մոտ, կարողացել են լուսանկարել արքայազն Հարիին, նրա հորը՝ արքայազն Չառլզին, արքայադուստր Բեատրիսին ու ևս մոտ 40 հրավիրյալի:
Իհարկե, հանդիսավոր արարողությունը չէին կարող բաց թողնել Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ որդու հետ:











































