«Սուոնսի»-ի գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն իր թիմի՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ից կրած պարտությունից հետո խոսել է դաշտի տերերի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի մասին.
«Մենք խոսում ենք երիտասարդ խաղացողի մասին, ով ծանր վնասվածքից հետո խաղադաշտ է վերադարձել: Կարծում եմ՝ նա մեծ ներուժ ունի և կարող է հրաշալի խաղացող դառնալ:
Լավագույնների շարքին դասվելու համար պետք է երկար ժամանակ բարձրակարգ խաղ ցուցադրել: Պետք է մի քանի մրցաշրջան շարունակ կայուն խաղ ցուցադրել, 40-50 հանդիպումը բավական չէ: Եթե 21-ամյա Ուիլշիրը համաշխարհային ֆուտբոլի աստղ է, ապա ո՞վ է այդ դեպքում Մեսսին»,- նշեց Լաուդրուպը:







































