Չինաստանում տեղի է ունեցել խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահար: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, իրար են բախվել երկու ուղևորատար ավտոբուս, ինչի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 20 մարդ:
Վթարը տեղի է ունեցել Չինաստանի Հենան մարզում՝ Չժենչժոու քաղաքում:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պատճառները հետաքննվում են:










































