«Առաջին լրատվական»-ի իշխանական աղբյուրների տեղեկացմամբ, իշխանական վերնախավում քննարկվում է, թե աշնանն ում պետք է նշանակեն գլխավոր դատախազ:
Բանն այն է, որ սեպտեմբերին լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Մեր տեղեկություններով, հավանական թեկնածուների թվում է զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Քննարկվում է նաև «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, ով այժմ ԱԱԽ քարտուղարն է: Ի դեպ, վերջինս բավականին երկար ժամանակ է, ինչ ցանկանում է դառնալ գլխավոր դատախազ: Նրա այդ ցանկության մասին տեղյակ է նաև Ա. Հովսեփյանը, այդ պատճառով էլ այս պաշտոնյաների հարաբերությունները լարված են:









































