Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Աջարիայում նոր ճոպանուղի և 1800 մ դահուկային մայրուղի է բացել:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելվ նախագահի աշխատակազմի տեղեկատվությունը, Աջարիայի բարձրլեռնային շրջանում զբոսաշրջային գոտու զարգացումը սկսվել էր մինչև խորհրդարանական ընտրությունները, և առաջին փուլն արդեն ավարտվել է:
Նախագահի խոսքերով՝ նման ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար: Նա նշել է, որ նման նախագծերը, որոնք սկսվել են մինչև իշխանափոխությունը, պետք է շարունակվեն նաև ապագայում:
Սաակաշվիլին հույս է հայտնել, որ նոր կառավարությունը միջոցներ կհատկացնի սկսված շինարարություններն ավարտելու համար:
Աջարիայում հանգստի նոր գոտու շինարարությունում կիրառվել են վրաց-ավստրիական ներդրումներ:











































