Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե համաձայն չէ Նիցշեի հետ ու մտադիր է գիրք գրել ապագայում:
Այս մասին նա հայտարարել է Օլգա Բաբլուանիի «Հրաժեշտ զենքին» ծրագրում, որը Վրաստանի հանրային հեռարձակողը կցուցադրի դեկտեմբերի 21-ին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«1984» գիրքը շատ էր համապատասխանում Սաակաշվիլիի քաղաքականությանը, ու ես հաճախ էի հիշում թևավոր խոսքերը: Եվ «Անասնաֆերման», երկուսն էլ համապատասխանում էին: Հիշում եմ, երբ Սաակաշվիլին նախագահ էր, ու ես հաճախ գլխի էի ընկնում, իմ կինը խնդրում էր նրան տանել «Անասնաֆերման», քանի որ դրանով ակնհայտ էր նշանները: Իմիջիայլոց, պարզվեց՝ ճշմարտություն էր: Դժբախտաբար, Մարկ Տվենի «Ինչպես ինձ ընտրեցին նահանգապետը» նույնպես համապատասխանում է մեր այսօրվա քաղաքականությանը: Ես հիմա կարդում եմ Նիցշեին, կարդում եմ Նիցշեի քննադատությունը, նրա գործունեությունը, նա շատ բան է գրել մարդու մասին, ինչին ես համաձայն չեմ»,- հայտարարել է Իվանիշվիլին:











































