Իրանի նավթի նախարարությունը միջազգային առաքելության նախկին դիվանագետ Հոսեյին Ֆարահին է հանձնարարել որոշ երկրների պարտքերի հավաքումը,- հաղորդում է Mehr News-ը՝ հղում անելով նախարարության մամլո քարտուղար Ալիռեզա Նիկզադեին: Ֆահրան եղել է արտաքին գործերի նախարարության ֆինանսական մենեջերը։
Որոշ երկրներ, ինչպիսիք են Սուդանը, Նիկարագուան, Հորդանանը և Հյուսիսային Կորեան, պարտքեր ունեն Իրանին, որոնք գոյացել են ինչպես նախքան 1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակը, այնպես էլ հեղափոխությունից հետո:
Օրինակ՝ Իրանը 53 մլն դոլարի նավթ է արտահանել Նիկարագուա 1986 թ.: Այսօր այդ երկրի պարտքը գնահատվում է 164 մլն դոլար՝ հաշվի առնելով վճարման երկարաձգումը:










































