Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրինի «Յուվենթուս»-ը բանակցություններր էր սկսել Լիոնի «Օլիմպիկ»-ի հետ արգենտինացի հարձակվող Լիսանդրո Լոպեսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու նպատակով:
Թուրինցիները խաղացողի տրանսֆերի դիմաց առաջարկել են 9 մլն եվրո, սակայն «Լիոն»-ի ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ի թղթակից Տանկերդի Պալմերին:
Ֆրանսիայի առաջնության ընթանից խաղարկությունում Լիսանդրո Լոպեսը մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:






































