«Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին՝ նկատեց, որ վերջին շրջանում ծավալված՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է:
«Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրամիությունն ու Եվրասիական միությանը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրամիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական միությունը նոր կայսրության քաղաքական նախագիծ է, կասեի՝ քաղաքակրթական էքսկլավ ստեղծելու նախագիծ, որի ապագան իր ներկայից ավելի մշուշուտ է: Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից, և ոչ միայն տնտեսական առումով, դա մեր ինքնիշխանության սահմանափակում է, որովհետև Մաքսային միության փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված են վերպետական կառուցվածքներ, որոնց մաս կազմելը հակասում է մեր Սահմանադրությանը»,- նշեց Դ. Շահնազարյանը՝ հավելելով, որ այսօր ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու հարց չկա, մինչդեռ Ռուսաստանն անթաքույց, անգամ հրապարակային ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա՝ Եվրասիական և Մաքսային միություններին ներգրավվկռւ նպատակով»:









































