Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով հայտնվել է ՈւԵՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականում, խոսել է իր հաջողությունների մասին՝ ամփոփելով 2012 թվականը:
«Ամեն տարի ես փորձում եմ աճել ու ավելի լավ հանդես գալ: Բախտս բերեց, որ կարողացա այդքան գոլ խփել: Յուրաքանչյուր մրցաշրջանում գոլերի թիվն ավելացնելն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ առաջադրանքն է տիտղոսներ նվաճել. հենց սրանով եմ զբաղված»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է արգենտինացու խոսքերը:








































