Իննամյա հնդիկ Պրանավ Կալյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում, հաջողությամբ հանձնել է MCTS-ի քննությունը` դառնալով Microsoft ընկերության տեխնոլոգիաների հարցերով մասնագետ:
Նա MCTS որակավորման վկայական ունեցող ամենաերիտասարդ մասնագետն է: Նախկինում 12 տարեկանում այդ տիտղոսին արժանացել էր պակիստանցի Բաբար Իքբալը:
Կալյանի հոր խոսքերով՝ տղան ծրագրեր գրել սկսել է 6 տարեկանում: Քննությանը նա նախապատրաստվել է օրական 8 ժամ անցկացնելով համակարգչի առաջ:
Microsoft-ի մյուս հայտնի ծրագրի` MCP-ի որակավորման վկայականի ամենաերիտասարդ կրողը Լավինա Շրին է, ով քննություն հանձնելիս եղել է 8 տարեկան:
Microsoft-ն իր կողմից որակավորման վկայականներ տալու գործընթացը սկսել է 1992-ից: Բացի տեխնիկական մասնագետներին տրվող վկայականներից, գոյություն ունեն նաև ուսուցիչներին, աշակերտներին և ուսանողներին տրամադրվող վկայականներ:









































