Լեդի Գագան մտադիր է ձեռք բերել Մայքլ Ջեքսոնի Neverland ռանչոյի մի մասը: Ինչպես գրում է The Sun պարբերականը՝ անշարժ գույքն իր պահանջների համար օգտագործելու նպատակ երգչուհին չունի, այլ միայն ցանկանում է օգնել վերականգնել կալվածքը և այն պահպանել «փոփ արքայի երեխաների համար»
Ինչպես նշում է պարբերականը, Լեդի Գագան Ջեքսոնի մեծ երկրպագուն է և ընկերական հարաբերություններ ունի նրա քրոջ՝ Լաթոյիեի հետ:
Երգչուհին նյութապես կօգնի Ջեքսոնի ընտանիքին Neverland-ը վերակառուցել, իսկ երբ երգչի զավակները չափահաս լինեն՝ իրենք կորոշեն, թե ինչ անեն առանձնատան հետ:









































