Monday, 29 04 2024
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը

Արամ Մանուկյանի դեմ արարքի պատճառաբանությունը «Գյուլնազ տատի» հեքիաթներից է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բերման է ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարած անձը: Ըստ հաղորդագրության՝ հարձակում կատարածը 1973 թ. ծնված Արշակ Սվազյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, պատժվում է 50-ից 150 հազար դրամի տուգանքով կամ երկամսյա կալանքով: Ոստիկանության տեղեկատվական արտահոսքի համաձայն՝ Սվազյանն իբր արտագնա աշխատանքի մեկնող անձ է և նոր է վերադարձել Ռուսաստանից:

Իր արարքը բացատրել է նրանով, որ իբր ադրբեջանցիները ծաղրել են իրեն, քանի որ Հայաստանում Սերժ Սարգսյանին հայհոյում են, ոչ մեկը նրա պատիվը չի պահում: Ավելի ուշ պարզվեց, որ Արշակ Սվազյանը Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝Շմայսի շրջապատից է: Սակայն պատգամավորն «Ա1+»-ին ասել է, թե իրեն զրպարտում են, և՝ «Աստծո պատիժին իրենց գլխին»: Ինչպես արդեն «Ժողովուրդը» կանխատեսել էր, այս անգամ ևս գործ ունենք իրավապահների կազմակերպած «օպերացիայի» հետ, որով փորձ է արվում շեղել հրամանատարների ծեծի խայտառակ փաստը: Սակայն, ինչպես միշտ, ամեն ինչ վերին աստիճանի փնթի են կազմակերպել: Նախ ընտրել են կատարողին, որի կապն իշխանությունների հետ մի քանի ժամում պարզվեց:

Արարքի պատճառաբանությունն էլ «Գյուլնազ տատի» հեքիաթներից է: Սցենարիստը հաշվի չի առել, որ Ռուսաստանում ապրող հայերը և ադրբեջանցիները ոչ միայն քաղաքական վեճեր չեն ունենում, նրանք նաև շատ հաճախ գործընկերներ են դառնում: Իսկ որ ամենակարևորն է՝ արտագնա աշխատանքի մեկնող հայը և ադրբեջանցին երկուստեք ատում և ամենավերջին հայհոյանքն են տալիս իրենց իշխանություններին, որոնց պատճառով ստիպված են օտար երկրներում ապրուստ վաստակել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում