ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Քեն Սալազարը 2013թ. մարտին մտադիր է լքել պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Դենվեր Փոսթ» թերթը՝ վկայակոչելով ՆԳՆ կողմից հաստատված տվյալները:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Սալազարը նախատեսում է ժամանակի մեծ մասը նվիրել ընտանիքին, որն ապրում է Կոլորադոյում:
Ակնկալվում է, որ այսօր՝ ավելի ուշ, 57-ամյա նախարարը անձամբ կհայտարարի պաշտոնից հեռանալու մասին:










































