Լոնդոնի կենտրոնում վթարի ենթարկված ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել ինը մարդ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտնել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության ղեկավար սըր Բերնարդ Հգոն Հոուն:
Նրա խոսքով՝ Augusta-109 ուղղաթիռն ընկել է Ուոքսհոլ թաղամասի բանուկ ավտոճանապարհի վրա այն բանից հետո, երբ մառախուղի պատճառով բախվել է շինարարական կռունկին:
Ոստիկանության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն չէ:
Վիրավորներից չորսը տեղախոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս հինգ տուժածները բժշկական օգնություն են ստացել տեղում:
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ Արտակարգ դրության գոտում հայտնվել է նաև երկու ավտոմեքենա, իսկ դեպքի վայր են ժամանել ավելի քան 60 հրշեջներ և հատուկ տեխնիկա:
Արտակարգ դրության պատճառով փակվել է «Ուոքսհոլ» երկաթուղային և ավտոբուսային կայարանը, ինչպեսև մետրոյի համանուն կայարանը:
Ոստիկանությունը և փրկարարական ծառայությունները շինարարական կռունի փլուզման վտանգի պատճառով դեպքի վայրից տարհանում են մարդկանց:









































