ԱԺ սոցիալական եւ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը առաջարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ հատուկ ակցիզ դրվի ծխախոտի եւ ալկոհոլի վրա: Ըստ նրա մեկնաբանման` այդ գումարները հնարավոր կլիներ ուղղել այն հիվանդությունների անվճար բուժմանը, որոնք առաջանում են ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահումից: «Նման մեխանիզմով մենք կհավաքագրեինք 10 միլարդ դրամ եւ կարող էինք ողղել սիրտ-անոթային հիվանդությունների բուժմանը, բոլոր դեղերը անվճար կտրամադրվեին»,- նշեց Արա Բաբլոյանը եւ ավելացրեց, որ վարչապետը առաջարկը հավանել է, բայց չի կարող միանգամից որոշում ընդունել: