2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 1100-ով կամ 2.4%-ով և կազմել -42.8 հազար մարդ:
Դեկտեմբերին արձանագրվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ, որը կազմել է 28.6 հազար մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 21.1 հազարի դիմաց:
2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 492.4 հազար մարդով կամ 12.5%-ով և կազմել՝ 4 մլն 426.4 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41.2%