Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հիանալի է մեկնարկել Australian Open-2013-ում:
Մարիան դարձավ առաջին թենիսիստուհին վերջին 28 տարիների ընթացքում, ում հաջողվել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում մեկնարկել երկու «չոր» հաղթանակներով: Հիշեցնենք, որ Australian Open-ի առաջին շրջանում ոչ մի գեյմ չզիջեց իր հայրենակցուհուն՝ Օլգա Պուչկովային: Նույն արդյունքը գրանվեց նաև Միսակի Դոյիի դեմ խաղում:
Վերջին անգամ նման հաջողություն ունեցել է Ուենդի Տյորնբուլը՝ 1985թ.:






































