ՖԻՖԱ-ն 1 մլն եվրո փոխհատուցում կվճարի Մադրիդի «Ռեալ»-ին Մարսելոյի վնասվածքի պատճառով, հայտնում է Marca-ն:
56 օր. Հենց այսքան ժամանակ Մարսելոն բաց թողեց վնասվածքի պատճառով, որը ստացել էր Բրազիլիայի հավաքականի ճամբարում: Հաշվարկելով Մարսելոյի վերականգնման ժամանակը՝ ՖԻՖԱ-ն որոշել է 1 մլն եվրոյի չափ փոխհատուցել «Ռեալ»-ին:
Նշենք, որ Մարսելոն արդեն լիովին ապաքինվել է ու հասցրել է մասնակցել թիմի վերջին խաղին՝ «Վալենսիա»-ի դեմ:








































