ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը վստահ է, որ իր կինը՝ Հիլարի Քլինթոնը, արագ կվերականգնվի հիվանդությունից հետո, քանի որ ամուր առողջություն ունի:
«Ես արդեն ասել եմ նրան, որ նա ժամանակ կունենա, որպեսզի ինձանից հետո ևս երեք անգամ ամուսնանա: Կարծում եմ՝ նա կապրի մինչև 120 տարի… Նա անընդհատ կատարելագործվում է»,- կատակել է Քլինթոնը:
Նախկին նախագահի խոսքերով՝ Հիլարի Քլինթոնը միայն մեկ անգամ է հիվանդանոցում հայտնվել, երբ ունեցել է Չելսիին:
«Հավատացեք, նա արագ է վերականգնվում»,- հավելել է Քլինթոնը:
2012 թ. դեկտեմբերի վերջին արտերկրյա այցից հետո Քլինթոնը վարակվել է աղիքային ինֆեկցիայով, իսկ ջրազրկման հետևանքով ուշագնաց է եղել և ուղեղի ցնցում ստացել: Բժիշկները Քլինթոնի մոտ տրոմբ են հայտնաբերել և դեկտեմբերի 31-ին հիվանդանոց են պառկեցրել՝ դուրս գրելով հիվանդանոցից Նոր տարուց հետո:
Հունվարի վերջին պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնին կփոխարինի սենատոր Ջոն Քերրին: Նրա հրաժարականը կապված է Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո կառավարության նոր կազմի ձևավորման հետ:





































