Կուբայի մայրաքաղաքի մի շարք շրջաններում գրանցվել է խոլերայի ավելի քան 50 դեպք: Այս մասին ասվում է Կուբայի առողջապահության նախարարության հրապարակած հաղորդագրությունում:
Չեն հրապարակվել հիվանդության պատճառով զոհերի մասին տեղեկություններ: Արևադարձային բժշկության «Պիեռ Կյուրի» ինստիտուտի մասնագետների տեղեկություններով՝ բռնկումը հարուցել է «Սերոտիկ Օգավա О1 խոլերայի վիբրիոնը»,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Ներկայումս, շնորհիվ ձեռնարկված միջոցառումների, «հիվանդության փոխանցումը գրեթե դադարել է»: Այդուհանդերձ, Կուբայի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել խստորեն «պահպանել հիգիենան»:
Ընդհանուր առմամբ, հիվանդությունը ախտորոշվել էր ավելի քան 400 մարդու մոտ, որոնցից 3-ը մահացել են:











































