ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո Աժ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ նոր դատախազ է նշանակելու:
Ըստ «Ժոդովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայց և դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: Թերթի իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Աժ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ էր նշանակել 2007թ. սեպտեմբերի 13-ին:








































