ԿԺԴՀ-ում իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել այն օրենքի կիրառությունը, որը արգելում է կանանց հեծանիվ վարել: Այդ մասին երեքշաբթի՝ հունվարի 15-ին, հաղորդել է հարավկորեական Daily HK կայքը, որը մասնագիտանում է Հյուսիսային Կորեայից տեղեկությունների հավաքման և վերլուծման ուղղությամբ:
Կանանց պաշտոնապես թույլ է տրվել հեծանիվ վարել անցած տարի, սակայն հունվարի 10-ին արգելքը կրկին ուժի մեջ է մտել: Նրա իրականացմանը հետևում են հասարակական անվտանգության սպաները:
Իրավապահ մարմինները ոչ միայն կանգնեցնում են հեծանվորդ կանանց, այլև իջեցնում են նրանց, ովքեր նստած են ետնամասում:










































