Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման համաձայն` ՀՀ համախառն արտաքին պարտքը 2010թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 6.2 մլրդ դոլար, որն ավելացել է 335.61 մլն դոլարով` 2010թ. սեպտեմբերի վերջի դրության համեմատությամբ:
Համախառն արտաքին պարտքի 44.20%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 18.18%-ը`առևտրային բանկերում, 17.62%-ը`մասնավոր հատվածում, 11.27%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, իսկ 8.74%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով: