Dpa լրատվական գործակալությունը հարցում է անցկացրել գերմանացնի երկրպագուների շրջանում, պարզելու՝ արդյոք նրանք հավատում են, որ Մյունխենի «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով կնվաճի Գերմանիայի չեմպիոնի կոչումը:
Նշենք, որ Յուպ Հայնկեսի սաները ներկայումս երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայեր»-ին գերազանցում են 9 միավորով: Իսկ Գերմանիայի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն «Բավարիա»-ին զիջում է 12 միավորով:
Հարցման արդյունքներով պարզ դարձավ, որ երկրպագուների 52%-ը չի հավատում «Բավարիա»-ի հաջողությանը:





































