Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր կանցկացնի իր պրոֆեսիոնալ կարիերայի 600-րդ հանդիպումը`գլխավոր մարզչի պաշտոնում:
Ներկայումս պորտուգալացի մասնագետն իր կարիերայում անցկացրած 148 խաղում գլխավորել է «Ռեալը», 185 հանդիպման` Լոնդոնի «Չելսիը», 127-ում` «Պորտուն», 108-ում` «Ինտերը», 20 հանդիպում Մոուրինյոն անցկացրել է պորտուգալական «Լեյրիա»-ում և 11-ը` «Բենֆիկա»-ում:
Մոուրինյոն արդեն 12 տարի է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Որպես գլխավոր մարզիչ՝ նա մեկնարկել է 2000 թվականի սեպտեմբերի 23-ին, երբ ստանձնել է «Բենֆիկա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Կարիերայի ընթացքում պորոտւգալացին 20 տիտղոս է նվաճել:





































