Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգայինն ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2012թ. աշխարհի լավագույն փլեյմեյքերների տասնյակը: Առաջին եռյակը կազմել են կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները, իսկ լավագույնի կոչմանն արժանացել է Անդրես Ինյեստան:
Ինյեստան առաջ անցավ Չավիից և 2012թ. «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր Լիոնել Մեսսիից:
Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրին նաև Անդրեա Պիրլոն («Յուվենթուս»), Քրիշտիանու Ռոնալդու ու Մեսութ Օզիլը («Ռեալ»), Դավիդ Սիլվան և Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Նեյմարը («Սանթոս»), Սթիվեն Ջերարդը («Լիվերպուլ»):









































