Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի հետաձգի Հայաստանի Հանրապետություն նախատեսված այցը Լեռնային Ղարաբաղի մասին արտգործնախարար Մայա Պանջիկիձեի հայտարարության պատճառով:
Ինչպես հաղորդում է տեղի GHN գործակալությունը, վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Իվանիշվիլին կմեկնի Հայաստան և կանցկացնի նախատեսված հանդիպումները:
Իվանիշվիլիի այցը նախատեսվում է հունվարի 17-ին:
Հիշեցնենեք, ավելի վաղ ԶԼՄ-երում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Պանջիկիձեն, Լատվիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն «հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության»: Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչներն իրենց բողոքն են արտատահայտել այս կապակցությամբ և պահանջում են արտգործնախարարի հրաժարականը: