Մեքսիկայի կառավարությունը մտադիր է ստեղծել ԿՀՎ-ի իր կրկնօրինակը, բայց ոչ թե Մեքսիկայի սահմաններից դուրս օպերացիաների իրականացման, այլ երկրի ներսում կազմակերպված հանցավոր խմբերի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով,- հաղորդում է Proceso պարբերականը:
Նոր ծառայության նախագիծը կրելու է Հետախուզության ազգային կենտրոն անվանումը և մտնելու է ամրացված ու հավելյալ լիազորություններ ստացած ՆԳՆ-ի մեջ:
Ըստ նախագծի հեղինակների՝ նոր հետախուզական կենտրոնը հավաքելու և վերլուծելու է Մեքսիկայի հանցավոր խմբերի մասին ողջ տեղեկատվությունը: Դա կնպաստի հանցավոր խմբերին ավելի մանրակրկիտ և հաջող հակաազդեցություն տալուն:
Դիտորդները նշում են, որ նոր հատուկ ծառայության ստեղծումը համապատասխանում է Պեն Նետոյի նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումներին:









































