Պակիստանի անվտանգության ուժերն այսօր առավոտյան կրակել են օդ ու մահակներ կիրառել՝ ցրելու համար Իսլամաբադի կենտրոնում հավաքված ընդդիմադիր «Միլիոնների երթի» մասնակիցներին, որոնց գլխավորում է իսլամական «Տեհրիկ-ե-մինհաջ ուլ-Դուրան» շարժման առաջնորդ Տահիր Կադրին:
Ինչպես հայտնում է տեղական հեռուստատեսությունը, ցուցարարները ընդդիմանում են ոստիկանների՝ Կադրիին կալանավորելու փորձերին ու նրանց ուղությամբ քարեր են նետում,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Կադրին հայտարարել է, որ եթե հրաժարական չներկայացնեն Պակիստանի դաշնային կառավարությունն ու նահանգային ադմինիստրացիան, որոնք «սպառել են իրենց», ապա ցույցների մասշտաբը կմեծանա:
Նրա խոսքով՝ երկրի գլուխ պետք է գա ժողովրդական խորհրդարանը, որը բանակցություններ կվարի զինվորականների ու դատական ատյանների ներկայացուցիչների հետ պետական կառավարման ապագա ձևը ճշտելու վերաբերյալ: