Սանիտարական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ լեգենդար «Օլդ Թրաֆորդ»-ում առնետները բույն են դրել: Անգլիայում լրջորեն մտահոգված են մարզադաշտերի համար, ու մի շարք ստուգումների արդյունքում պարզվել է, որ մարզադաշտերի մեծ մասը չեն համապատասխանում պահանջվող ստանդարտներին:
Եթե «կարմիր հրեշների» տանը առնետներ են ապրում, ապա «Չելսի»-ի «Սթեմֆորդ Բրիջ»-ում վաճառում են ժամկետն անց հնդկահավի միս:
Նշվում է, որ ստուգումների արդյունքում լավագույն մարզադաշտերն են եղել «Էվերթոն»-ի, «Արսենալ»-ի, «Լիվերպուլ»-ի, «Տոտենհեմ»-ի, «Նյուքասլ»-ի, «Վեսթ Բրոմվիչ»-ի ու «Սանդերլենդ»-ի մարզադաշտերը:










































