Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն աջակցության խոսքեր է հասցեագրել իր ակումբակցին` «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ Քրիշտիանու Ռոնալդուին: Պատվավոր մրցանակին արժանանալու համար պորտուգալացի ֆուտբոլիստը մրցակցելու է «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Քրիշտիանուն գերազանց մրցաշրջան է անցկացրել և արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը»,- Goal. com-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգևատրության պաշտոնական արարողությունը կկայանա հունվարի 12-ին Ցյուրիխում:







































