Մյունխենի «Բավարիա»-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի իրավունքները: Fichajes.net-ի տեղեկությունների համաձայն` Բուսկետսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: 43-ամյա մասնագետը ծանոթ է 26-ամյա ֆուտբոլիստի հնարավորություններին:
Սակայն «Բարսելոնա»-ն մտադիր չէ հրաժարվել թիմի առաջատարներից մեկի ծառայություններից առաջիկա ժամանակահատվածում: «Բավարիա»-ն պետք է շահավետ առաջարկով դիմի կատալոնացիներին, որպեսզի Բուսկետսի իրավունքները ձեռք բերելու հնարավորություն ստանա:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը 13 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում, 1 գոլ է խփել և գոլային 1 փոխանցում կատարել:






































