Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը ըմբռնումով է մոտենում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կայացրած որոշմանը:
Բունդեսլիգայի 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպմանը վերջինս Վայդենֆելերին նստեցրել էր պահեստայինների նստարանին: Դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը նշել է, Գերմանիայի հավաքականի դարպասապահը բարձրակարգ է և որևէ մեկը կասկածի տակ չի դնում այդ փաստը:
«Կլոպն արդեն հիմնավորել է Վայդենֆելերի շուրջ կայացրած իր որոշումը: Դա չի նշանակում, թե վերջինս պահեստայինների նստարանին կանցկացնի ամբողջ մրցաշրջանը: Ռոմանն ընդունել է այդ որոշումը և վերաբերվել ամենին, ինչպես մեծ պրոֆեսիոնալ»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:











































